logo NEW TECH

ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Զարգացած ու հարուստ երկրները այսօր զբաղված են մարդկային զարգացման ռազմավարական պլանավորման, բնապահպանական խնդիրների արագ լուծման, տեղի ունեցող նոր աղետների և ավերածությունների կանխարգելման հարցերով:

Կառավարման հնացած ձևերը, բիզնես վերնախավերի անկուշտ ախորժակները, բնակչության մասայական տգիտացումը բերում են նրան, որ հասարակություններում աճում է լարվածությունը, որն արտահայտվում է առյունահեղ պատերազմներով, ընդհարումներով և հակադրմամբ:

Տեսնելով այս վտանգները և լարվածությունը, մենք հռչակել ենք « ՀՀ կանաչ տնտեսություն» շարժումը և զարգացնելու ենք այն, դառնալով էկոտնտեսական ինովացիաների N1 առաջատարը Հայաստանում, իրականացնելու ենք ծրագրեր՝ ուղղված բնության և շրջակա միջավայրի պահպանությանը: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ ենք համարում՝

- քարոզել առողջ ապրելակերպի և էկոգաղափարների տարածումը, կրթել, լուսավորել և դաստիարակել, բոլոր հնարավոր միջոցներով բարձրացնել հանրության ինտելեկտուալ մակարդակը և կրթության որակը:

- օգտագործել վերականգնող և այընտրանքային էներգիայի հնարավորությունները, աջակցել այդ ուղղությամբ գիտական աշխատանքներին և նորարարական գաղափարներին, նպաստել արևային էներգիայի խոշոր կայանների ստեղծմանը:

- Հասնել օրենսդրական փոփոխությունների՝ ի օգուտ նոր տեխնոլոգիաներ կիրառող ընկերությունների:

- Աջակցել երկրի ընդանուր կոմպյուտերիզացմանը, նպաստել էլեկտրոնային հասարակության ձևավորմանը՝ ինտերնետը դարձնելով անհրաժեշտ օգտագործման պայման:

- Նպաստել բնակավայրերի, հանգստի, տնտեսական զարգացման գոտիների սահմանագծերի հստակեցմանը և մշակել ծրագրեր՝ ուղղված շրջանների համաչափ զարգացմանը:

- Ստեղծել մասնագիտական հետաքրքրությունների կենտրոններ երիտասարդների համար:

- Հասնել պետության իշխող և կառավարող մոդելից՝ կարգավորող և համակարգող մոդելի:

Նոր տեխնոլոգիաների զարգացման (կիրառման) համար նախատեսվում է՝

- Աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են «Կանաչ տնտեսության» նպատակների իրագործմանը և տնտեսապես շահավետ էկոգաղափարների ներմուծմանը բիզնես միջավայրում:

- Օգտագործել վիրուսային ներթափանցման տակտիկա, երբ բարեփոխումները սկսվում են ներքևից:

- Իրականացնել փորձնական ծրագրեր ու տարածել հաջողված ծրագրերի փորձը, ապահովելով ինովացիաների հուսալիությունը:

- Ձևավորել ռացիոնալ բնաօգտագործման հասարակություն ու ձգտել, որ մեր արտադրությունները լինեն հնարավորինս էկոլոգիապես մաքուր:

- Ներդնել ջրի և էլեկտրաէներգիայի խնայման ժամանակակից համակարգեր, նվազեցնել թափոնների ծավալները, օգտագործել բեռնափոխադրման ավելի էկոլոգիական տեսակներ՝ երկաթգծերը և էլեկտրոտրանսպորտը:

- Աջակցել տեղական ընկերություններին, որոնք արտադրում են բարձր տեխնոլոգիական ապրանքներ, կիրառում են էկոլոգիական ինժեներական լուծումներ և հնարավորություն են ստեղծում զգալիորեն խնայել բնական ռեսուրսները, արտադրանքում չեն օգտագործում վնասակար քիմիական նյութեր և միացումներ, մանրակրկիթ ձևով մտածված են երկրորդական վերամշակման հնարավորությունները և համապատասխանում են բարձր էկոլոգիականության պաշտոնական միջազգային տարբերանշաններին (օր.՝ Blue Angel, Nordic Swan):

- Նպաստել նորարարական ձեռներեցության զարգացմանը և առևտրայնացմանը, բացահայտել ինովացիոն գրավչություն և գիտաարտադրական լուծում ունեցող նախագծերը, ուսումնասիրել նրանց առևտրայնացման հնարավորությունները, կապ հաստատել հետաքրքիր նախագծերի հեղինակների հետ, կնքել պայմանագրեր ծրագրերի լրամշակման, բիզնես պլաների կազման (համապատասխան փորձագետների եզրակացություններով կամ կարծիքներով) ու ծրագրերի համատեղ իրականացման վերաբերյալ:

- Ստեղծել նախագծերի (գաղափարների) էլեկտրոնային բազա (նախագիծն ու հեղինակը, առևտրայնացման պոտենցիալը, տեխնոլոգիական, ֆինանսատնտեսական հիմնավորումը և այլ), երկրի տնտեսության զարգացման միտումներին և ՀՀ կառավարության ինովացիոն քաղաքականության գերակա ուղղություններին համապատասխան:

- Բանակցել հնարավոր դոնորների կամ շահագրգիռ ներդրողների հետ, նախագծերի իրագործման վերաբերյալ, իրականացնել ֆանդրայզինգ ՀՀ-ում գործող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների և այլ կառույցների շրջանակներում:

- Մատուցել ինովացիոն, նորարարական նախագծերի առևտրայնացման հեռանկարի նախնական գնահատման, արտադրանքի շուկա առաջմղման, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների ամրագրման, մտավոր սեփականության ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ:

- Պատրաստել(կազմաել, թարգմանել) նախագծերի իրավական, ֆինանասատնտեսական, նորմատիվային հաշվարկները, հատուկ փորձաքննությունների համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, տեղեկատվական նյութերը:

- Տարածել տեղեկատվություն տարբեր ԶԼՄ-ների, բուկլետների, տեղեկատվական թերթիկների, էլեկտրոնային կրիչների, ինչպես նաև կազմակերպվող միջոցառումների միջոցով:

- Իրականացնել շահագրգռվածության հայտերի մշակում, ուղեկցում, տնտեսության առանձին ոլորտի, առարկայի արտոնագրային փաստաթղթերի և տեղեկատվության մշտադիտարկում (մոնիտորինգ), որոնել տարբեր տեղեկատվական նյութեր, պատրաստել կայքեր:

- Համալրել ու արդիականացնել պարբերաբար կայքի տեղեկատվական նյութերը, ստեղծված տվյալների բազաները, ստեղծել նոր տվյալների բազաներ («Փորձագետներ, մասնագետներ», «Հայ գյուտարարներ», «ՀՀ ինովացիոն տնտեսություն» և այլն): Մշակել բազաների ծրագրային ապահովման, կառավարման, ընդլայնված և լոկալ որոնողական համակարգերը, որոնման դաշտերը ու ելքային տվյալները:

- Տրամադրել տեղեկատվական հարթակ գործարար և գիտական հանրության միջև համագործակցություն խթանելու նպատակով:

- Կազմակերպել օնլայն սեմինարներ, մասնագիտական քննարկումներ տնտեսության զարգացման միտումների, շուկայական հետազոտությունների արդյունքում նորարարական հետաքրքրություն ներկայացնող և գիտատնտեսական նշանակություն ունեցող, արդիական հիմնախնդիրների բացահայտման վերաբերյալ, շուկայաբանական և տեղեկատվական տարբեր միջոցառումներ, տեխնոլոգիական առաջարկների, ներդրումային նախագծերի շնորհանդեսներ:

- Համագործակցել գիտական, գիտահետազոտական, գիտաարտադրական կազմակերպությունների և ուսումնական, կրթական հաստատությունների հետ: