ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

2015թ. մայիսի 20-ին «ԱՐՄԲՐԵՆԴ» Ազգային գործընկերային համակարգը առաջին անգամ Հայաստանի գործարար միջավայրում կազմակերպեց՝ «ԲՐԵՆԴԻ ՕՐ – 2015» Բիզնես Ֆորումը՝ «ՀՀ տնտեսության առկա վիճակը և բրենդերի ստեղծման ու զարգացման համար գոյություն ունեցող խնդիրները» թեմայով: Մասնակցեցին ոլորտի հայաստանյան և միջազգային ընկերությունների 35 ներկայացուցիչներ, որոնք հավանություն տվեցին՝ մայիսի 20-ը հայտարարել որպես «Բրենդի Օր»:

2016թ. մայիսի 20-ին կայացավ «ԲՐԵՆԴԻ ՕՐ - 2016» երկրորդ Բիզնես Ֆորումը, որի թեման էր՝ «Թուրքական ապրանքներն ու Հայաստանի շուկան»: Ֆորումին մասնակցում էին 46 ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում էին տեղական արտարողներին և այլ կառուցներ: Մասնակիցները հանդես եկան ելույթներով, ներկայացրեցին իրենց կարծիքներն ու առաջարկները հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների, թուրքական ապրանքներին այլընտրանքի, հայկական ապրանքանիշերի զարգացման վերաբերյալ:

2017թ. մայիսի 20-ին կայանալու է «ԲՐԵՆԴԻ ՕՐ - 2016» երրորդ Բիզնես Ֆորումը, որի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են:


«ԲՐԵՆԴԻ ՕՐ» Բիզնես Ֆորումը նախատեսված է արտադրող առաջատար ընկերությունների տնօրենների, մարքեթոլոգների, PR մասնագետների, փորձագետների, պետական և հասարակական կառույցների, գովազդային ընկերությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցների ու ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար՝ հանդիսանալով մասնագիտական երկխոսության հարթակ, որտեղ քննարկվում ու լուծումներ են առաջարկվում արդիական և ինովացիոն խնդիրների, բրենդինգի, մարքեթինգի վերաբերյալ և այլն, ինչպես նաև ներկայացվում են հայկական և միջազգային մասնագետների և փորձագետների ելույթները գովազդային ոլորտի զարգացման կարևոր հարցերի վերաբերյալ:

Մասնակցելով ֆորումին կունենաք աննախադեպ հնարավորություններ, մասնավորապես՝


  • Լսել Հայաստանի գովազդային շուկայի առանցքային մասնակիցների ելույթները

  • Ստանալ արդիական տեղեկատվություն ՀՀ գովազդի շուկայի և մարքեթինգային ուսումնասիրությունների ընթացիք վիճակի մասին:

  • Տեղեկցվել միջազգային գովազդային շուկայի վերջին տենդենցների մասին

  • Տեղեկցվել միջազգային գովազդային շուկայի վերջին տենդենցների մասին

  • Ստանալ նոր գաղափարներ սեփական բիզնեսի զարգացման համար:

  • Ծանոթանալ վերջին ուսումնասիրություններին և բացարձակապես նոր կոմունիկացիոն տարածություններին և ուղիներին՝ բրենդերի առաջխաղացման համար:

  • Ստեղծել նոր գործարար և գործընկերային կապեր:

Գործընկերներ

«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ

Օնլայն «Բիզնես ռադիո»

Մասնակցության համար

Էլ. փոստ՝ info@armbrand.am