20.11. 2015 թ. «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի է ունեցել «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2015» ամենամյա երրորդ մրցանակաբաշխության ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Հայտարարվեցին 10 անվանակարգերի «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2015» կոչմանը արժանացած ապրանքանիշերը (տես՝ հղում), որոնց ներկայացուցիչներին հանձնվեցին հավաստագրեր:

  • Սկիզբ
  • Ընթացք
  • Ընթացք
  • Հավաստագրեր
  • Հավաստագրեր
  • Հավաստագրեր
  • Նոյան
  • Ամասիայի պանրագործարան
  • Վեդի-Ալկո
  • «ՌՌՌ» Հանքային ջրերի գործարան
  • Հայկական չրեր
  • Հայ Կոլա

Կայացավ նվերների խաղարկություն օնլայն քվեարկողների համար ԶԼՄ-ների և հաղթող ապրանքանիշերի ներկայացուցիչների մասանակցությամբ, որի արդյունքում վիճակահանությամբ հայտարարվեցին շահողները:

  • Մ. Գասպարյան (ք.Երևան)
  • Տ. Սահակյան (ք. Երևան)
  • Նորայր Հովհաննիսյան (ք.Գյումրի)
  • Ռուզաննա Իսկանդարյան (ք. Երևան)

Նվերների խաղարկության շահողներ՝ 1. Մ. Գասպարյան (ք.Երևան), 2. Տ. Սահակյան (ք. Երևան), 3. Նորայր Հովհաննիսյան (ք.Գյումրի), 4. Ռուզաննա Իսկանդարյան (ք. Երևան), 5. Համարժեք նվեր փոխանցվեց քվերակողին (ք.Ռիգա, Լատվիա)

    19.11.2014 «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի է ունեցել «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2014» մրցանակաբաշխության ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Հայտարարվեցին 10 անվանակարգերի «Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստանում– 2014» կոչմանը արժանացած ապրանքանիշերը, որոնց ներկայացուցիչներին հանձնվեցին հավաստագրեր :

  • Միրզոյան և Հարությունյան
  • Վկայականներ
  • Հավաստագիր Աշտարակ Կաթ
  • Հավաստագիր Երևանի Գարեջուր

Կայացավ նվերների խաղարկություն ԶԼՄ-ների և հաղթող ապրանքանիշների ներկայացուցիչների մասանակցությամբ, որի արդյունքում վիճակահանությամբ հայտարարվեցին հաղթողները (online քվեարկության մասնակիցներց):

Նվերների խաղարկության շահողներ՝ 1. Ք.Նահապետյան,Երևան, 2. Հ.Հախվերդյան,Երևան, 3. Վ.Սաֆրազյան,Երևան 4. Զ.Շեգրիկյան,Երևան, 5. Ա.Հովհաննիսյան,գ.Արագած

11.11.14թ. Հայտարարություն «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2014» մրցանակաբաշխության ամփոփիչ մամուլի ասուլիսը տեղի կունենա նոյեմբերի 19-ին ժամը 12:00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ):

Կհայտարարվեն 10 անվանակարգերի «Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստանում– 2014» կոչմանը արժանացած ապրանքանիշերը, որոնց սեփականատերերին կհանձնվեն հավաստագրեր: Կայանալու է նվերների խաղարկություն քվեարկության մասնակիցների համար: Հաղթողների անունները կներկայացվեն կայքում:

18.07.14թ. «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ն «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում կազմակերպել է մասնագիտական քննարկում ՝ «Արևային տեխնոլոգիաների լայն կիրառումը որպես Հայաստանի տնտեսության զարգացման այլընտրանք» թեմայով, որին հրավիրվել են ՀՀ էներգետիկայի ոլորտի առաջատար մասնագետները՝ մասնավոր, պետական, գիտական, հասարակական կառույցներից:

Քննարկման նպատակն էր՝ բացահայտել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են արևային տեխնոլոգիաների լայն կիրառմանը Հայաստանում, լսել մասնագետների մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկները:

Քննարկման արդյունքում բոլոր մասնակիցները ընդունեցին, որ Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման համար առկա են բարենպաստ պայմանները, սակայն անհրաժեշտ է, որ համապատասխան գործող ՀՀ օրենքներում կատարվեն փոփոխություններ, ի նպաստ արևային էներգետիկայի զարգացմանը, իրականացվեն համակարգված ու թափանցիկ գործընթացներ՝ տեխնոլոգիաների լայն տարածման ու տեղական արտադրություններում ներդրման ուղղությամբ, սահմանվեն համապատասխան հարկային արտոնություններ, բիզնես ծրագրերը ստանան պետական աջակցություն: Կարևոր է, որ Հայաստանի սպառողները լայնորեն իրազեկվեն ու սպառիչ տեղեկատվություն ստանան արևային տեխնոլոգիաներով աշխատող սարքերի օգուտների վերաբերյալ:

Ամփոփիչ ելույթում «ՍԱԿ» ՀԿ նախագահ՝ Ա. Միրզոյանը մասնակիցներին հավաստիացրեց, որ հաշվի են առնվելու բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկներն ու դիտողությունները, մշակվելու է հստակ գործողությունների ծրագիր, որն ներկայացվելու է հանրությանը և ուղղված է լինելու Հայաստանում արևային տեխնոլոգիաների լայն տարածմանը:

27.05.14թ. «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց շնորհանդես Զարգացման Հայկական Գործակալության կոնֆերանսների դահլիճում (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն), որի ընթացքում ներկայացվեցին «Արմբրենդ» Ազգային գործընկերային համակարգի ստեղծման նախագիծը և www.armbrand.am կայքը:

Միջոցառմանը ներկա էին հայկական բիզնեսի, պետական կառույցների, կուսակցությունների, միջազգային, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «Արմբրենդ»-ը յուրահատուկ հարթակ է գործարարների համար` քննարկելու բիզնես ոլորտի խնդիրները:

Հայաստանում հայկական ապրանքանիշերի առաջխաղացման կայք է գործարկվել

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում գործարկվել է www.armbrand.am կայքը, որը կոչված է դառնալ հայկական ապրանքանիշերի առաջխաղացման նոր հարթակ և «Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգի մի մասը։

«Արմբրենդ» ազգային համակարգը Հայաստանում գործող հայկական և միջազգային ընկերությունների ոչ կոմերցիոն գործընկերություն է, որը ստեղծվել է www.armbrand.am կայքի հարթակի վրա և գործում է բարեխիղճ մրցակցության և համագործակցության սկզբունքներով», – ասել է «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ–ի ղեկավար Աշոտ Միրզոյանը։

See more at: telecom.arka.am

«Արմբրենդ»-ը կդառնա բիզնես ոլորտի խնդիրների քննարկման հարթակ

...«Արմենպրես»-ի հետ զրույցում Զարգացման հայկական գործակալության արտահանման խթանման դեպարտամենտի պետ Լուսինե Թումյանն էլ, կարեւորելով նախաձեռնությունը, շեշտեց, որ հայկական ընկերություններն արտադրում են որակյալ ապրանք, սակայն բրենդի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: «Այսօր լուրջ խնդիր է հայկական գինու բրենդի ներկայացումը: Այս հարցի լուծման ուղղությամբ լուրջ աշխատանք կա կատարելու: Սակայն բրենդի հետ կապված խնդիր ունեն բազմաթիվ ընկերություններ, եւ այս առումով «Արմեբրենդը»-ը հրաշալի հարթակ է խնդիրների լուծման համար»»,- ասաց Լուսինե Թումյանը:

See more at: armenpress.am

Նոր հարթակ` բիզնես ոլորտի խնդիրները քննարկելու համար

...Կայքի շնորհանդեսի մասնակիցներն ու կազմակերպիչները համարում են, որ նոր հարթակը կմիավորի հայրենական եւ միջազգային ընկերությունների ղեկավարներին, որոնք ընդունում են բարեխիղճ մրցակցությունը եւ շահագրգռված են արտադրել որակի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ապրանքներ:

See more at: www.armnewstv.am